Աթենքում գրեթե 20 տարվա ընդմիջումից հետո բացվել է Ակրոպոլիսի հին թանգարանը

Աթենքում գրեթե 20 տարվա ընդմիջումից հետո բացվել է Ակրոպոլիսի հին թանգարանը

Հնագիտություն00:53 | 26 նոյեմբերի, 2026Աթենքում գրեթե 20 տարվա ընդմիջումից հետո բացվել է Ակրոպոլիսի հին թանգարանը
լսել հոդվածըGoogle նախընտրելի դարձնել

Աթենքում գրեթե 20 տարվա ընդմիջումից հետո բացվել է Ակրոպոլիսի հին թանգարանը<!—>

]—>

Աթենքում գրեթե 20 տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է XIX դարում կառուցված Ակրոպոլիսի հին թանգարանը։ Երկուշաբթի բացման արարողությանը մասնակցել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում են Հունաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Թանգարանի շենքը, որի կառուցումն ավարտվել է 1874 թվականին, Ակրոպոլիսի բլրի վրա է՝ Պարթենոնից մի քանի մետր հեռավորության վրա։ Ցուցադրությունում ներկայացված են անտիկ դարաշրջանի ճարտարապետական բեկորներ, ուխտանվերներ, արձանագրություններ և հին Աթենքի պատմությանն առնչվող ավելի քան 800 հնագիտական գտածոներ։

«Մենք թանգարանը կրկին ներառել ենք հնագիտական համալիրի և ամբողջ քաղաքի կենդանի հյուսվածքի մեջ»,- բացման արարողության ժամանակ հայտարարել է Միցոտակիսը։

Ակրոպոլիսի հին թանգարանը ժամանակակից Հունաստանում առաջին շենքն էր, որը կառուցվել էր հատուկ թանգարան տեղակայելու համար։ Այն փակվել է 2007 թվականին, երբ դրա հավաքածուները տեղափոխվել են բլրի ստորոտին գտնվող Ակրոպոլիսի նոր թանգարան։ Դրանից հետո հին շենքը մասամբ օգտագործվել է որպես Ակրոպոլիսի վարչակազմի գրասենյակներ և հնագիտական գտածոների պահոցներ։

Արդիականացումից հետո թանգարանը ոչ միայն այցելուներին կրկին ներկայացնում է անտիկ գտածոներ ու ճարտարապետական բեկորներ, այլև օգտագործում է արհեստական բանականությունը՝ հին աշխարհի հետ ծանոթությունն ավելի պատկերավոր ու գրավիչ դարձնելու համար։

Մասնավորապես, այցելուները կարող են տեսնել Պարթենոնի ծոփորի թվային վերակազմությունը, որը ներառում է Էլգինի մարմարներ անունով հայտնի մարմարե քանդակները։

Ներկայում դրանք պահվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում, և Հունաստանն արդեն երկար տարիներ ձգտում է հասնել դրանց վերադարձին։

Հասանելի է

русский

Թեմա

ՀնագիտությունՄշակույթԹանգարան

Տեղադրություն

Աթենք