Գերմանիայում 16 դպրոցական հոսպիտալացվել է թխվածքներում հայտնաբերված մարտկոցների պատճառով

Երեխաներ13:36 | նոյեմբերի 13, 2026Գերմանիայում 16 դպրոցական հոսպիտալացվել է թխվածքներում հայտնաբերված մարտկոցների պատճառով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կոսվիգ քաղաքում (Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամաս) տարրական դպրոցի 16 աշակերտ բուժհաստատություններ է տեղափոխվել դպրոցական միջոցառման ժամանակ մատուցված տնական թխվածքներում հայտնաբերված կլոր մարտկոցների պատճառով։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնել է Bild թերթը՝ հղում կատարելով Վիտենբերգի շրջանի վարչակազմին։
«Հինգշաբթի Կոսվիգի Ֆրյոբելի անվան տարրական դպրոցի հանդիսությունների դահլիճում միջոցառում էր անցկացվում, որի համար հյուրասիրություն էին բերել։ Կեքսերը նույնպես տնական էին։ <…> 16 երեխա կծել է կեքսերը՝ չկասկածելով, որ դրանցից մի քանիսը լուրջ վտանգ են ներկայացնում։ Թխվածքներում կլոր մարտկոցներ են հայտնաբերվել», — նշվել է հրապարակման մեջ։
Շտապ դեպքի վայր է ժամանել արտակարգ ծառայությունների 35 աշխատակից, այդ թվում՝ շտապօգնության բժիշկ։ Երեխաներից մեկին հոսպիտալացրել են բուժաշխատողները, իսկ մյուս 15 երեխաներին ծնողներն իրենք են հիվանդանոցներ տեղափոխել։
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։ Ինչպես հաստատել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, մնացած կեքսերում երկու մարտկոց է հայտնաբերվել։ Առայժմ պարզ չէ, թե դրանք ինչպես են հայտնվել թխվածքներում։ Տուժած դպրոցականների վիճակի մասին նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում։
Հասանելի է
Թեմա
ԵրեխաներԱռողջապահությունՊատահարներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
