Ռումինիան, հետևելով Լեհաստանին, ԱՄՆ-ին խնդրել է ավելի շատ զորք ուղարկել՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար

Ռումինիան, հետևելով Լեհաստանին, ԱՄՆ-ին խնդրել է ավելի շատ զորք ուղարկել՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար

Պաշտպանական քաղաքականություն13:54 | նոյեմբերի 13, 2026Ռումինիան, հետևելով Լեհաստանին, ԱՄՆ-ին խնդրել է ավելի շատ զորք ուղարկել՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ռումինիան, հետևելով Լեհաստանին, ԱՄՆ-ին խնդրել է ավելի շատ զորք ուղարկել՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար<!—>

]—>

Ռումինիան առաջարկել է վճարել իր տարածքում ամերիկյան զորակազմի տեղակայման ծախսերը՝ ակնկալելով ոչ միայն պահպանել, այլև ավելացնել դրա թվաքանակը Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի ֆոնին։ Ռուսաստանին մեղադրում են ՆԱՏՕ անդամ այս երկրի օդային տարածքը բազմիցս խախտելու, իսկ վերջերս նաև Սև ծովում առևտրային նավերին հարվածներ հասցնելու մեջ։ Այս մասին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է Financial Times-ին հարցազրույցում՝ նշելով, որ ավելի վաղ նման քայլի է դիմել Վարշավան, որը որոշել է իր միջոցներով Լեհաստանում կառուցել և պահպանել ԱՄՆ մշտական ռազմաբազա, որը ոչ պաշտոնապես անվանվել է «Ֆորտ Թրամփ»։

Դանը հայտնել է, որ ամերիկյան կողմին ներկայացրել է «զորքերի թվաքանակին և ծախսերի բաշխմանը վերաբերող կոնկրետ թվեր»։ «Մենք ցանկանում ենք ավելի շատ ամերիկյան զորքեր և ավելի հզոր հարվածային սպառազինություն տեսնել», — ընդգծել է նախագահը։ Պետության ղեկավարի աշխատակազմում հստակեցրել են, որ այժմ Ռումինիայում տեղակայված է 1 172 ամերիկացի զինծառայող, մինչդեռ նախկինում զորակազմը բաղկացած էր 1 700 հոգուց։ Այնտեղ նաև հասկացրել են, որ Բուխարեստը պատրաստ է լեհական կողմի առաջարկին համարժեք փոխհատուցում վճարել. Վարշավան առաջարկել է Վաշինգտոնին տարեկան 15 հազար դոլար փոխանցել նախատեսվող ռազմաբազայում տեղակայված յուրաքանչյուր ամերիկացի զինծառայողի համար։

Ռումինիայի արտաքին քաղաքականությունը «շատ, շատ նման է» Լեհաստանի վարած քաղաքականությանը, որը կոշտ դիրքորոշում ունի Մոսկվայի նկատմամբ, ընդգծել է Դանը։ Նա հավելել է, որ իշխանությունները «գիտակցում են Ռուսաստանից եկող սպառնալիքը» և հասկանում են Ուկրաինայում պատերազմի ազդեցությունն անվտանգության վրա։ Նախագահի խոսքով՝ Կրեմլը փորձում է «փոխել Ուկրաինային աջակցող եվրոպական երկրների դիրքորոշումը»։ Դաշնակիցների օգնության շնորհիվ Ռումինիան «շատ ավելի լավ» է պաշտպանված անօդաչու թռչող սարքերից, և այժմ իշխանությունները մտադիր են ամրապնդել անվտանգությունը նաև Սև ծովում՝ միաժամանակ թույլ չտալով սրացում, պարզաբանել է Դանը։

Ռումինիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Սանդու-Վալենտին Մատեյուն նշել է, որ երկրում տեղակայված ամերիկացի զինվորականներն առաջին հերթին ապահովում են ԱՄՆ ռազմաբազաների գործունեությունը։ Բացի Սև ծովի ափից ոչ հեռու գտնվող «Միխայիլ Կոգելնիչանու» ավիաբազայից՝ ամերիկյան զորակազմն ու հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայված են նաև Ռումինիայի հարավում՝ Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Դևեսելուի ամերիկյան ռազմաբազայում։ Մատեյուի խոսքով՝ առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է Ռումինիա ուղարկել լիարժեք մարտական ստորաբաժանումներ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Պաշտպանական քաղաքականությունՔաղաքականություն

Տեղադրություն

ՌումինիաՌուսաստանԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am