Գերմանիան 300 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք ձեռք բերելուն

Գերմանիան 300 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք ձեռք բերելուն

Բորիս Պիստորիուս17:55 | նոյեմբերի 17, 2026Գերմանիան 300 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք ձեռք բերելուն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գերմանիան 300 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք ձեռք բերելուն<!—>

]—>

Գերմանիան ևս 300 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինություն գնելու նպատակով։ Այս մասին երեքշաբթի օրը Բրյուսելում՝ Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում, հայտարարել է ԳԴՀ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է dpa գործակալությունը։

Միջոցների հիմնական մասն ուղղվելու է Patriot զենիթահրթիռային համալիրների համար կառավարվող հրթիռների ձեռքբերմանը։

Բացի այդ, Գերմանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել ավելի վաղ խոստացված Iris-T հակաօդային պաշտպանության համակարգերը, օդային դիտարկումն ուժեղացնելու համար նախատեսված նոր ռադարներ, F-16 կործանիչների զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։

Պիստորիուսի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև Iris-T հրթիռները NASAMS ՀՕՊ համակարգերի հետ համատեղելի դարձնելու ուղղությամբ։

Երեքշաբթի ավելի ուշ Պիստորիուսը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի հետ հանդիպում կանցկացնի՝ նվիրված Կիևի համար լրացուցիչ ռազմական օգնության ներգրավմանը։

«Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը բարեգործություն չէ»,- հայտարարել է գերմանական պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Կիևին տրամադրվող օգնությունն անհրաժեշտ է ոչ միայն հարձակման ենթարկված երկրի հանդեպ համերաշխությունից ելնելով, այլև Եվրոպայի անվտանգությունն ապահովելու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զսպելու համար։

Պիստորիուսը նշել է, որ Ուկրաինային առանձնապես խիստ ձմեռ է սպասվում, իսկ ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել խոշոր քաղաքների ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ընդ որում, հարձակումները չեն սահմանափակվում միայն ենթակառուցվածքային օբյեկտներով. երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը հարվածներ են հասցվել երկու կամուրջների ուղղությամբ, հավելել է նախարարը։

«Ռուսաստանն ուժեղացնում է օդային հարվածները, քանի որ չի կարողանում առաջընթաց գրանցել մարտի դաշտում»,- հայտարարել է Պիստորիուսը։

Նոր սպառազինությունը մատակարարվելու է PURL նախաձեռնության շրջանակում. դա մեխանիզմ է, որով Ուկրաինայի դաշնակիցները ֆինանսավորում են Կիևի համար ամերիկյան զենքի գնումները։ Ծրագիրը գործարկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործընկերներից պահանջել է իրենց վրա վերցնել Ուկրաինային տրամադրվող հետագա ռազմական օգնության ծախսերի մեծ մասը։

Պիստորիուսի խոսքով՝ Գերմանիան այս նախաձեռնության շրջանակում արդեն հինգերորդ անգամ է միջոցներ հատկացնում։ Ներկայիս հատկացումն ուղղվելու է Նորվեգիայի հետ համատեղ պատրաստված սպառազինության փաթեթի ֆինանսավորմանը։

Հասանելի է

русский

Անձ

Բորիս Պիստորիուս

Տեղադրություն

ԳերմանիաՈւկրաինա

Թեմա

ՌազմականՈւկրաինայի պատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am