Առնվազն վեց հարված՝ Քեշմ կղզուն. Իրանը հայտնել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

Առնվազն վեց հարված՝ Քեշմ կղզուն. Իրանը հայտնել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

ՀՕՊ18:00 | նոյեմբերի 17, 2026Առնվազն վեց հարված՝ Քեշմ կղզուն. Իրանը հայտնել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Առնվազն վեց հարված՝ Քեշմ կղզուն. Իրանը հայտնել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին<!—>

]—>

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է երկրի հարավում՝ Քեշմ կղզու շրջանում, ամերիկյան MQ-1 հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, հաղորդում է Tasnim-ը։

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ սա արդեն կորպուսի ուժերի կողմից խոցված 18-րդ ամերիկյան անօդաչու թռչող սարքն է։

ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երեքշաբթի՝ տեղական ժամանակով 13:45-ին, նոր, ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով որսացել և ոչնչացրել են անօդաչու թռչող սարքը։

ԻՀՊԿ-ն տեղի ունեցածը համարել է Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորությունների վկայություն։ Հայտարարության մեջ նաև ծաղրել են ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարին՝ նշելով, որ իր հրամանատարության ներքո գտնվող անօդաչու թռչող սարքերի կորուստների պատճառով նա արժանի է «վնասի համար մեդալի»։

Այս հաղորդագրությունների հետնապատկերին Pars Today թելեգրամյան ալիքը հայտնել է Քեշմ կղզու վրա ԱՄՆ հարձակման հետևանքով առնվազն վեց հարվածի մասին։

<!—>

Հասանելի է

[—>русскийenglish

Թեմա

ՀՕՊՌազմական

Օբյեկտ

ԱԹՍ-ներ

Տեղադրություն

ԻրանՔեշմ

Աղբյուրը՝ NEWS.am