ԵԱՏՄ զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասին ընդհանրապես համաձայն չենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստան14:02 | նոյեմբերի 5, 2026ԵԱՏՄ զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասին ընդհանրապես համաձայն չենք. Նիկոլ Փաշինյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԵԱՏՄ զեկույցին ծանոթացել ենք, զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասին հետ ընդհանրապես համաձայն չենք, և մենք մեր անհամաձայնություններն աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հրապարակվել էր «2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» վերնագրով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը:
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Եվրասիական տնտեսական միություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
