Նորվեգիան Գերմանիայի օրինակով կփորձարկի ուկրաինական DELTA համակարգը

Պաշտպանություն16:53 | նոյեմբերի 25, 2026Նորվեգիան Գերմանիայի օրինակով կփորձարկի ուկրաինական DELTA համակարգը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նորվեգիայի պաշտպանության նախարար Տուրե Օ. Սանդվիկը և նրա ուկրաինացի գործընկեր Եվգենի Խմարան ուկրաինական DELTA մարտական թվային էկոհամակարգի փորձարկման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Օսլոյում։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի կառավարությունը։
Հուշագիրը Նորվեգիային հնարավորություն է տալիս փորձարկել DELTA հարթակը, սակայն չի նախատեսում երկրների միջև օպերատիվ տվյալների փոխանակում։
«Սա փոխադարձ համագործակցության օրինակ է։ Նորվեգիան կարող է յուրացնել Ուկրաինայի փորձը, և մենք միասին զբաղվում ենք համատեղ մշակումներով։ Նորվեգիայի աջակցությունը կարևոր է Ուկրաինայի համար, սակայն այդ աջակցության շնորհիվ մենք նաև ամրապնդում ենք Նորվեգիայի պաշտպանական ներուժը։ Երկարաժամկետ հեռանկարում այս համագործակցությունը կնպաստի մեր պաշտպանական ներուժի և Նորվեգիայի տարածքում գործելու պատրաստվածության ամրապնդմանը», — այսպես է Նորվեգիայի նախարարը մեկնաբանել հուշագրի ստորագրումը։
DELTA-ն տվյալների վերլուծության հարթակ է՝ նախատեսված իրադրության գնահատման և մարտական գործողությունների կառավարման համար։
Հարթակը հավաքում և մշակում է տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ հետախուզությունից և դիտարկումներից ստացվող տվյալները։ Դրանք օգտագործվում են, մասնավորապես, ռազմական հրամանատարության և կառավարման կենտրոններում իրական ժամանակում քարտեզներ և իրադրության ընդհանուր պատկեր ստեղծելու համար։ Այժմ համակարգն օգտագործում են Ուկրաինայի զինված ուժերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
