ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե չի կարող լինել, քանի որ չկա ԵՄ-ին միանալու գործընթաց. Խանդանյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե չի կարող լինել, քանի որ չկա ԵՄ-ին միանալու գործընթաց. Խանդանյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե չի կարող լինել, քանի որ չկա ԵՄ-ին միանալու գործընթաց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, նույն հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը։

«Չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Բնականաբար Հայաստանը մոտ ապագայում, առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել և որի շուրջ Հայաստանը գործողություններ դեռևս չի կատարել, խոսքը Եվրոպական միությանը անդամակցության հայտ ներկայացնելն է: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, ինչպես տեսաք միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցեց և ներկայացրեց մեր դիրքորոշումը, նաև Հայաստանի ԵԱՏՄ բոլոր ֆորմատներում, բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում է, ներդրումն է ունենում ինչպես քաղաքական առումով, այնպես էլ նաև ֆինանսական միջոցների ծավալով, Հայաստանը ակտիվ մասնակից է, և այստեղ նաև կարևոր է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների դիրքորոշումները նման հարցերի անդրադառնալիս, որովհետև ԵԱՏՄ անդամ և մեր գործընկերը, որի հետ մենք շարունակում ենք աշխատել ինչպես Ռուսաստանը, այնպես նաև մյուս գործընկերները՝ Ղազախստանը, Ղրղստանը և այլն: Ուստի այս հարցի շուրջ մենք կշարունակենք աշխատել ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,- ասել է նա։

Աղբյուր՝ 24News.am