«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, պորտը՝ բաց, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում

«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, պորտը՝ բաց, սառած էր։ Այս մասին ասել է քաղաքացին, որը Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ հայտնաբերել է նորածին երեխային։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։
«Բնակիչներից ասացին, որ երեխա կա այնտեղ, անմիջապես գնացել եմ երեխայի կողմ, պարզվեց, որ իրոք մանկահասակ երեխա է, աձյալի մեջ փաթաթած դրած էր խոտերի մեջ։ Անմիջապես վերցրել եմ երեխային ու զանգահարել եմ շտապօգնություն, ինչից հետո հանձնել եմ բժիշկներին։ Երեխայի պորտը բաց էր, բժիշկներն են պորտը փակել ու տարել հիվանդանոց»,- նշել է քաղաքացին։
Նրա խոսքով, երեխայի վիճակը լավ է եղել, ուղղակի սառած է եղել և լաց է եղել․ նոր ծնված երեխա է։
Աղբյուր՝ 24News.am
