Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ ՀԿԵ գործունեության մասով քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին

Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ ՀԿԵ գործունեության մասով քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին

Աննա Վարդապետյան14:47 | հոկտեմբերի 30, 2026Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ ՀԿԵ գործունեության մասով քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ ՀԿԵ գործունեության մասով քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին<!—>

]—>

Դատախազությունն ընթացք է տվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված դիմումին: Այդ մասին NEWS.am—ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ նախօրեին Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։

Նա նշել էր, որ դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018–ին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է։


Անձ

Աննա ՎարդապետյանԱրամ Սարգսյան

Թեմա

ՔաղաքականությունԴատախազ

Աղբյուրը՝ NEWS.am