Երևան-Սևան ճանապարհին «Լադա»-ն բախվել է աղվեսին, դուրս եկել ճանապարհից, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Պատահարներ14:52 | հոկտեմբերի 30, 2026Երևան-Սևան ճանապարհին «Լադա»-ն բախվել է աղվեսին, դուրս եկել ճանապարհից, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։35-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 50 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ժ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին, ապա կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com—ը։
Բախման հետևանքով վարորդը և ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Խաչիկ Ժ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Իրադարձություն
Աղբյուրը՝ NEWS.am
