Ճակատ-ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Ճակատ-ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խորեն Ս․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արնոլդ Կ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուր՝ 24News.am