Բրիտանիան ծրագրում է արագացնել նոր ռազմանավերի կառուցումը․ The Times

Բրիտանիան ծրագրում է արագացնել նոր ռազմանավերի կառուցումը․ The Times

Պաշտպանություն12:13 | նոյեմբերի 2, 2026Բրիտանիան ծրագրում է արագացնել նոր ռազմանավերի կառուցումը․ The Times
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բրիտանիան ծրագրում է արագացնել նոր ռազմանավերի կառուցումը․ The Times<!—>

]—>

Մեծ Բրիտանիան դիտարկում է ռազմանավերի արտադրության տեմպերի արագացման հնարավորությունը՝ գործող նավատորմի տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրների ֆոնին: Այս մասին նոյեմբերի 1-ին հայտնում է The Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Type 31 դասի հինգ ֆրեգատների արտադրությունն ավելացնելու համար բրիտանական Babcock պաշտպանական ընկերության շոտլանդական ստորաբաժանման ղեկավարությունը կարող է ընդլայնել նավաշինարանի անձնակազմը կամ աշխատանքը կազմակերպել երկու հերթափոխով: Այս ծրագրերի իրականացումը լրացուցիչ ֆինանսավորում է պահանջում:

«Ոլորտը ռազմական ռեժիմի անցնելու պայմաններում Babcock ընկերությանը կարող են խնդրել արագացնել ֆրեգատների կառուցումը՝ այն մտավախությունների պատճառով, որ գործող նավերը պիտանի չեն նավարկության համար», — ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես հայտնել է թերթի աղբյուրը, արագացված ժամանակացույցի դեպքում այս տիպի առաջին ֆրեգատը կարող է պատրաստ լինել արդեն 2028 թվականին:

Հասանելի է

русский

Թեմա

ՊաշտպանությունՌազմական

Տեղադրություն

Միացյալ Թագավորություն

Օբյեկտ

Ռազմանավեր

Աղբյուրը՝ NEWS.am