Սև և Ազովի ծովերում կենդանի օրգանիզմների 25 նոր տեսակ են հայտնաբերել

Սև և Ազովի ծովերում կենդանի օրգանիզմների 25 նոր տեսակ են հայտնաբերել

Ազովի ծով14:59 | նոյեմբերի 2, 2026Սև և Ազովի ծովերում կենդանի օրգանիզմների 25 նոր տեսակ են հայտնաբերել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Սև և Ազովի ծովերում կենդանի օրգանիզմների 25 նոր տեսակ են հայտնաբերել<!—>

]—>

Վերջին 15 տարիների ընթացքում գիտնականները Սև և Ազովի ծովերի ջրատարածքում հայտնաբերել են ավելի քան 25 տեսակի կենդանի օրգանիզմ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կուբանի պետական համալսարանի ջրային կենսառեսուրսների և ակվակուլտուրայի ամբիոնի վարիչ Ալեքսեյ Աբրամչուկը։

«Այս 15 տարվա կտրվածքով կարելի է ասել, որ գործընկեր գիտնականներն Ազով-սևծովյան ավազանի համար արձանագրել են ավելի քան 25 նոր տեսակների ի հայտ գալը, որոնք նախկինում այստեղ չեն հանդիպել կամ գրանցվել են միայն առանձին ջրատարածքներում», — նշել է Աբրամչուկը։

Նա պարզաբանել է, որ նոր տեսակները կարելի է բաժանել երկու խմբի՝ մարդու կողմից ներմուծված և Համաշխարհային օվկիանոսից Ազով-սևծովյան ավազան պատահաբար ներթափանցած։ Այն տեսակների շարքում, որոնցով մարդիկ արհեստականորեն բնակեցրել են ծովերը, կենսաբանն առանձնացրել է պելենգասին՝ կեֆալազգիների ընտանիքին պատկանող ձկնատեսակին։

«Ազով-սևծովյան ավազանի պայմանները պելենգասի համար ավելի նպաստավոր են, քան նրա պատմական հայրենիքում։ Փաստացիորեն, Հեռավոր Արևելքում պելենգասի բնիկ պոպուլյացիան առանձնյակների կենսաբանական բնութագրերով զիջում է Ազով-սևծովյան ավազանի ներկայացուցիչներին», — հավելել է գործակալության զրուցակիցը։

Ինքնուրույն Սև ծով են ներթափանցել ու հաստատվել, օրինակ, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում տարածված կլոր սարդինելաները, ինչպես նաև Միջերկրական ծովում բնակվող դորադոն։ Ազով-սևծովյան ավազանում նկատվել են նաև ոսկեգույն սպար, փոքրագլուխ կպչան ձուկ, ցլիկաձկան մի քանի տեսակ (այդ թվում՝ ոսկեգլուխ, Շտայնիցի և կարմրաբերան), քրոմոգոբիուսներ (քառաշերտ և զեբրային), կանաչ ծովաշնիկ և սովորական ասեղ-ձուկ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Ազովի ծովՍև ծով

Թեմա

ԿենսաբազմազանությունԾովային կյանք

Աղբյուրը՝ NEWS.am