Բոլոր քաղբանտարկյալների իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ որևէ մեկի քաղաքական նախասիրություններից

Բոլոր քաղբանտարկյալների իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ որևէ մեկի քաղաքական նախասիրություններից

Արամ Աբրահամյան17:28 | նոյեմբերի 27, 2026Բոլոր քաղբանտարկյալների իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ որևէ մեկի քաղաքական նախասիրություններից
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բոլոր քաղբանտարկյալների իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ որևէ մեկի քաղաքական նախասիրություններից<!—>

]—>

Մարդկանց խախտված իրավունքները, այդ թվում՝ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների իրավունքները պետք է պաշտպանել։ Ընդ որում, անկախ նրանից՝ համակրում եք այս կամ այն քաղաքական գործչին, կիսում եք նրա հայացքները, թե ոչ։ Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

«Անհնար է, որ Հայաստանում եղած մի քանի տասնյակ քաղբանտարկյալները հավասարապես հոգեհարազատ լինեն անձամբ ինձ կամ որևէ այլ մարդու։ Սակայն անհրաժեշտ է բոլորի նկատմամբ միատեսակ մոտեցում ցուցաբերել և հանդես գալ ի պաշտպանություն նրանց։ Հնարավոր է՝ մեկին ավելի հոգեհարազատ է Անդրանիկ Թևանյանը, մյուսին՝ Արմեն Աշոտյանը, բայց նրանք բոլորը նույն վիճակում են։ Համենայնդեպս այն իմաստով, որ նրանք բոլորը հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար», — ասել է Աբրահամյանը։

Հասանելի է

русский

Անձ

Արամ Աբրահամյան

Տեղադրություն

Ադրբեջան

Թեմա

Մարդու իրավունքներՔաղբանտարկյալներՔաղաքականություն