Բելառուսի արտգործնախարարն առաջարկել է սահմանափակել «կեղծ դաշնակից» ՀՀ-ի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին

Հայաստան01:07 | նոյեմբերի 12, 2026Բելառուսի արտգործնախարարն առաջարկել է սահմանափակել «կեղծ դաշնակից» ՀՀ-ի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գաղտնի բնույթի փաստաթղթերին, հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը։
«Վստահ եմ, որ կսահմանափակվի հասանելիությունն այնպիսի փաստաթղթերի, որոնք ընդհանրապես գաղտնի բնույթ ունեն»,- ասել է Ռիժենկովը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։
Նա կասկած է հայտնել, թե արդյոք պետք է Հայաստանին լիարժեք հասանելիություն տրամադրել կազմակերպության գաղտնի փաստաթղթերին՝ երկիրն անվանելով «կեղծ դաշնակից»։ Նախարարի կարծիքով՝ նման տեղեկությունները տեսականորեն կարող են օգտագործվել ի վնաս այն պետությունների շահերի, որոնք մտադիր են ՀԱՊԿ-ը զարգացնել որպես համերաշխության վրա հիմնված ինտեգրացիոն միավորում։
Ռիժենկովն ընդգծել է, որ, իր կարծիքով, ինտեգրացիոն կառույցների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը կապված է ոչ թե հայ ժողովրդի, այլ երկրի բարձրագույն ղեկավարության դիրքորոշման հետ։ Նա անդրադարձել է ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի մասնակցությանը՝ այն բնութագրելով որպես պասիվ և ընտրովի։
«Դա այդ միավորումներին մասնակցությունից բխող որոշակի գիտելիքների և առավելությունների օգտագործումն է սեփական շահադիտական նպատակներով, որոնք չեն համընկնում ինտեգրացիոն միավորումների նպատակների հետ»,- հայտարարել է Բելառուսի արտգործնախարարը։
Որպես օրինակ՝ նա նշել է Հայաստանի համար գազի և նավթի շահավետ գները, ինչպես նաև ապրանքները մինչև վերջնական սպառողներ տեղափոխելու հնարավորությունը։ Ռիժենկովի կարծիքով՝ Երևանն օգտվում է միավորումներին մասնակցության առավելություններից, սակայն հեռու է մնում մյուս պարտավորություններից։
Հայտարարությունը հնչել է Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, որի ժամանակ որոշում է ընդունվել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից։ 2024 թվականին Երևանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև նման ընթացակարգ նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, և դադարեցրել է անդամավճարների վճարումը։
Հասանելի է
Տեղադրություն
Պատմություն
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
