Բանակում բարդակ է, թղթախաղը համատարած է, պաշտոնից ազատելով մահվան դեպքերը չեն նվազելու

Բանակում մահվան դեպքերը պայմանավորված են մի շարք հանգամանքներով, միայն պաշտոնանկություններով նման դեպքերը չեն նվազի, հրամկազմը պետք է պատասխանատվության ենթարկվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
«Բանակում բարդակ է տիրում, թղթախաղը համատարած է, շարունակվում է մահվան պատճառ դառնալ քնելու խնդիրը, պատճառը զինծառայողների նվազ թվաքանակն է, արագ է հերթափոխ իրականացվում, և զինծառայողը չի հասցնում հանգստանալ։ Փոխանակ այս հարցերը կարգավորեն, քավության նոխազներ են ման գալիս, և պաշտպանության նախարարի խորհրդականներին ազատում են գործից, բայց մինչև հիմա չենք տեսել որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության ենթարկվի», – մեկնաբանեց Նահապետյանը։
Աղբյուր՝ 24News.am
