Ֆրանսիան հետաքննություն է սկսել ռումբի սպառնալիքի պատճառով ռազմաբազայում վայրէջք կատարելուց հրաժարված օդաչուի գործով

Ֆրանսիան հետաքննություն է սկսել ռումբի սպառնալիքի պատճառով ռազմաբազայում վայրէջք կատարելուց հրաժարված օդաչուի գործով

Ավիափոխադրումներ00:07 | նոյեմբերի 6, 2026Ֆրանսիան հետաքննություն է սկսել ռումբի սպառնալիքի պատճառով ռազմաբազայում վայրէջք կատարելուց հրաժարված օդաչուի գործով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ֆրանսիան հետաքննություն է սկսել ռումբի սպառնալիքի պատճառով ռազմաբազայում վայրէջք կատարելուց հրաժարված օդաչուի գործով<!—>

]—>

Դուբլինից Հռոմ թռչող Aer Lingus ավիաընկերության ինքնաթիռը հինգշաբթի ստիպված է եղել փոխել երթուղին ռումբի մասին հաղորդման պատճառով և վայրէջք կատարել Ֆրանսիայի Էվրե ռազմական ավիաբազայում, գրում է Le Figaro-ն։

Միջադեպից հետո Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել օդաչուի գործողությունների առնչությամբ, որը, նախնական տվյալներով, հրաժարվել է վայրէջք կատարել ռազմական օդանավակայանում՝ նախընտրելով քաղաքացիական օդանավակայանը։

Airbus A320 ինքնաթիռում եղել է 157 մարդ։ Ըստ Էվրեի դատախազ Ռեմի Կուտենի՝ օդաչուն կհարցաքննվի առանց ձերբակալվելու։ Հնարավոր ձերբակալության մասին որոշումը կընդունվի ավելի ուշ։

Վայրէջքից հետո բոլոր ուղևորներին դուրս են բերել ինքնաթիռից, և ժանդարմները ստուգել են նրանց։ Այնուհետև նրանց ավտոբուսներով տեղափոխել են ավիաբազայի տարածքում գտնվող մարզադահլիճ։

Դատախազը հայտնել է, որ օդաչուն, ենթադրաբար, չի կատարել ռազմական օդանավակայանում վայրէջք կատարելու հրահանգը։ Ինքնաթիռին ուղեկցելու համար օդ են բարձրացել ֆրանսիական երկու կործանիչներ։ Կուտենն նշել է, որ նման հրահանգը կատարելուց հրաժարվելը կարող է որակվել տրանսպորտային օրենսդրության հատուկ հոդվածով։

Հետաքննությունը հանձնարարվել է օդային տրանսպորտի անվտանգության, ռազմական ավիացիայի և Էր դեպարտամենտի ժանդարմերիայի ստորաբաժանումներին։

Միջադեպը դարձել է ականապատման մասին կեղծ հաղորդումների շարքի մի մասը, որոնք մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ խաթարում են Եվրոպայի օդային հաղորդակցությունը։ Հինգշաբթի նման սպառնալիքների պատճառով մի քանի չվերթ է վերահասցեավորվել, դրանց թվում՝ Իտալիայից Բուլղարիա և Չեխիա իրականացվող չվերթները։

Կեսօրին իշխանություններն ու ավիաընկերությունները հայտնել են նման սպառնալիքների թիրախ դարձած 12 չվերթի մասին։ Բոլոր ինքնաթիռներն ի վերջո բարեհաջող վայրէջք են կատարել։

Հասանելի է

русский

Թեմա

ԱվիափոխադրումներԱվիացիաՊատահարներ

Տեղադրություն

Ֆրանսիա

Աղբյուրը՝ NEWS.am