Axios. Թրամփի ռազմական նախագծերը կարող են դադարեցվել դեմոկրատների հաղթանակից հետո

Axios. Թրամփի ռազմական նախագծերը կարող են դադարեցվել դեմոկրատների հաղթանակից հետո

Դոնալդ Թրամփ10:03 | նոյեմբերի 5, 2026Axios. Թրամփի ռազմական նախագծերը կարող են դադարեցվել դեմոկրատների հաղթանակից հետո
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Axios. Թրամփի ռազմական նախագծերը կարող են դադարեցվել դեմոկրատների հաղթանակից հետո<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք առանցքային ռազմական նախագծեր, այդ թվում՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը և «Ոսկե նավատորմ» ծրագիրը, կարող են դադարեցվել կամ սառեցվել միջանկյալ ընտրությունների արդյունքներով Կոնգրեսում հանրապետականների մեծամասնության կորստի պատճառով, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով պաշտպանական ոլորտի վերլուծաբաններին։

«Թրամփի «ապրանքանիշը» կրող նախագծերը մեռած են։ «Ոսկե գմբեթը», «Ոսկե նավատորմը» և մյուս նշանակալի նախաձեռնությունները կդադարեցվեն», — պորտալը մեջբերում է TD Cowen հետազոտական խմբի վերլուծական գրությունը։

Ինչպես նշում է Axios-ը, փորձագետները համակարծիք են, որ 1,5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեի հաստատման հեռանկարներն այժմ մշուշոտ են, քանի որ պարզ մեծամասնությամբ այն արագ հաստատելու մեխանիզմն այլևս հասանելի չէ։

«Այս բոլոր ծրագրերը վտանգված են։ Ամենայն հավանականությամբ, ռազմական բյուջեի վերաբերյալ ոչինչ չի ընդունվի», — Axios-ը մեջբերում է Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի փորձագետ Թոդ Հարիսոնի խոսքերը։

Բացի այդ, պորտալի տվյալներով, դեմոկրատների հաղթանակը սպառնում է հանգեցնել Իրանում իրականացված գործողության լայնածավալ հետաքննությունների և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հնարավոր իմփիչմենթի։

Ինչպես ընդգծում է Axios-ը, գերատեսչության համար իրավիճակը բարդացնում է նաև այն, որ առանցքային հանրապետական օրենսդիրները, այդ թվում՝ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ Սյուզան Քոլինզը, կորցրել են իրենց տեղերը Կոնգրեսում։

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով, որոնց ընթացքում ամերիկացիներն ընտրում էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորների, հանրապետականները կորցրել են վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատներում։ Թրամփը հրապարակավ շնորհավորել է դեմոկրատներին հաղթանակի կապակցությամբ և հայտարարել, որ հանրապետականները կարող էին զգալիորեն ավելի լավ արդյունքների հասնել, եթե ինքը մասնակցեր ընտրություններին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ԸնտրություններՌազմական բյուջեՔաղաքականություն

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am