Ավտովթար՝ Երևանում․ վիրավոր կա

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են 45-ամյա Սարգիս Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 55-ամյա Աշոտ Գ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Սարգիս Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Աղբյուր՝ 24News.am
