Իսպանիան Ուկրաինային հատկացրել է 437 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ

Ռազմական19:35 | նոյեմբերի 6, 2026Իսպանիան Ուկրաինային հատկացրել է 437 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իսպանիան 437 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել ։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Պատերազմի բոլոր տարիների ընթացքում Իսպանիան հետևողականորեն օգնում և աջակցում է մեզ։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին պատմել եմ մեր կենսական նշանակության ենթակառուցվածքներին՝ էներգետիկ, լոգիստիկ և երկաթուղային համակարգերին հասցվող ռուսական հարվածների մասին։ Այս տարի Ռուսաստանը վնասել է մեր ավելի շատ լոկոմոտիվներ, քան պատերազմի նախորդ բոլոր տարիներին միասին վերցրած։ Էլեկտրացանցն ու ջրամատակարարման համակարգը մշտական հարձակումների են ենթարկվում։ Իրավիճակը բարդ է, հատկապես Կիևում, և մարդասիրական աջակցության յուրաքանչյուր քայլ նույնպես շատ կարևոր է»,- նշել է Զելենսկին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Պատմություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
