«Մանչեսթեր Յունայթեդն» ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ ամենաթանկ ֆուտբոլային ակումբ է ճանաչվել KPMG աուդիտորական ընկերության տվյալներով: Անգլիական ակումբը գնահատվում է 3,25 միլիարդ եվրո: 2015/16 եւ 2016/17 մրցաշրջաններում անցկացված հետազոտությունը կատարելիս հաշվի են առել շահութաբերությունը, ճանաչվածությունը, հեռարձակման իրավունքներից ստացած հասույթը, մարզական պոտենցիալը եւ ստադիոնի գինը: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», իսկ «Բարսելոնան» եզրափակում է լավագույն եռյակը: Լոնդոնի «Արսենալը» հայտնվել է 6-րդ տեղում: Եվրոպայի ամենաթանկ ակումբների տասնյակը 1. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 3,255 միլիարդ եվրո 2. «Ռեալ» (Իսպանիա) - 2,92 3. «Բարսելոնա» (Իսպանիա) - 2,78 4. «Բավարիա» (Գերմանիա) - 2,55 5. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 2,16 6. «Արսենալ» (Անգլիա) - 2,10 7. «Չելսի» (Անգլիա) - 1,76 8. «Լիվերպուլ» (Անգլիա) - 1,58 9. «Յուվենտուս» (Անգլիա) - 1,3 10. «Տոտենհեմ» (Անգլիա) - 1,29
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.