Պրեմյեր լիգայի նախկին ֆուտբոլիստը մահացել է ավտովթարից

Անգլիական «Աստոն Վիլայի» ու «Բոլթոնի» նախկին պաշտպան Ջեյ-Լլոյդ Սեմյուելը մահացել է ավտովթարի հետեւանքով, գրում է The Telegraph-ը: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին Անգլիայում, երբ Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իր երեխաներին տուն էր տանում դպրոցից: Հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս եկած վարորդը բախվել է նրա մեքենային: 37-ամյա Սեմյուելը 240 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմյեր լիգայում: Նա հանդես է եկել նաեւ Անգլիայի երիտասարդական հավաքականում, իսկ 2009-ին նորամուտն է նշել Տրինիդադ եւ Տոբագոյի ազգային թիմում, որի կազմում անցկացրել է 2 հանդիպում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.