ՊՍԺ-ն գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Ալեգրիի թեկնածությունը

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններով, հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռացնել ներկայիս գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին Չեմպիոնների լիգայում ունեցած անհաջող ելույթների համար: Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի ղեկավարությունն ավելի վաղ դիտարկել է նաև «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեի թեկնածությունները: Հիշեցնենք` Ալեգրին 2014 թվականին է գլխավորել «Յուվենտուսը»: Իտալական ակումբի հետ նա կարողացել է Ա Սերիայի 3 չեմպիոնական տիտղոս նվաճել, 3 անգամ հաղթել Իտալիայի Գավաթում և երկու անգամ էլ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.