ՖԻՖԱ-ն պաշտոնապես թույլատրել է օգտագործել VAR համակարգն ԱԱ-2018-ի ժամանակ

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ Աշխարհի 2018թ. առաջնության ժամանակ կօգտագործվի մրցավարի տեսաօգնական համակարգը:   Այդպիսի որոշում է կայացվել մարտի 16-ին, Կոլումբիայի Բոգոտա քաղաքում,- հաղորդում է AP-ի լրագրող Ռոբ Հարիսը թվիթերյան միկրոբլոգում:   Ներկա պահին VAR համակարգն օգտագործվում է Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի և ևս մի քանի երկրների առաջնությունում:   Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջինը կլինի, որում մրցավարները կկարողանան օգտագործել տեսակրկնություններ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.