Արաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր

Արաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր

Արաբկիր10:50 | նոյեմբերի 24, 2026Արաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Արաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր<!—>

]—>

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, բախվել են «Kia» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վահագն Հախվերդյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Հովհաննիսյանը։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հայկ Պետրոսայնի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի տարածք՝ վնասելով լիցքավորման սարքերի մոտ տեղադրված սառնարանն ու վաճառքի ինքնասպասարկման սարքերը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Kia»-ի վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ով բախվել է բենզալցակայանի տարածքում տեղադրված սառնարանին ու վաճառքի ինքնասպասարկման սարքերին, ապա հետ ընթացել և բախվել «Volkswagen»-ին։


Տեղադրություն

ԱրաբկիրԵրևան

Իրադարձություն

Ավտովթար

Թեմա

ՊատահարներՃՏՊ