Ադրբեջանում կալանավորել են Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանի փաստաբանին

Ձերբակալություն16:40 | նոյեմբերի 16, 2026Ադրբեջանում կալանավորել են Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանի փաստաբանին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ադրբեջանում կալանավորել են Բաքվում պահվող՝ Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Թիվ 9 փաստաբանական գրասենյակում աշխատող Ամիրովը քրեական պատասխանատվության է ենթարկվել քաղաքացու բողոքի հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2.2 հոդվածով (բազմիցս կատարված խարդախություն) և 182 հոդվածով (շորթում)։
Դատարանի որոշմամբ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել եռամսյա կալանքը։ Ներկայում նա պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՁերբակալությունԱրդարադատությունՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
