ԵՄ-ն փորձում է Ուկրաինայի հարցով բանակցությունները տեղափոխել Եվրոպա․ La Repubblica

Եվրոպա16:43 | նոյեմբերի 16, 2026ԵՄ-ն փորձում է Ուկրաինայի հարցով բանակցությունները տեղափոխել Եվրոպա․ La Repubblica
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրոպական երկրներն առաջարկում են Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Շվեյցարիայում, Նորվեգիայում կամ Թուրքիայի եվրոպական մասում։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է La Repubblica թերթը։
Պարբերականի տվյալներով՝ եվրոպացի դաշնակիցներն ականջալուր են եղել մոտ ապագայում լուծում գտնելու մտադրության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին և չեն ցանկանում խոչընդոտել այդ գործընթացին։ Մասնավորապես, նրանք պատրաստ են քննարկել Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանն այլընտրանք հանդիսացող տարբերակները։
Դիտարկվող տարբերակներից մեկը շարունակում է մնալ Ուկրաինայի տարածքում ոչ եվրոպական երկրների զինծառայողներից կազմված միջազգային ռազմական կորպուսի ստեղծումը, գրում է պարբերականը։ Ընդ որում, «ցանկացողների կոալիցիան» կարող էր վերահսկել սահմաններն Ուկրաինայից դուրս, իսկ ՆԱՏՕ-ն՝ ապահովել արբանյակային մշտադիտարկում։ Ինչպես նշում է թերթը, այս հարցերի շուրջ բանակցությունները բարդ կլինեն և շատ ժամանակ կպահանջեն։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
ԲանակցություններՔաղաքականությունԽաղաղության բանակցություններ
Աղբյուրը՝ NEWS.am
