Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը: Նրան լուրջ մտահոգություն և վճռական բողոք են հայտնել ռուսական տեղեկատվական դաշտում, Բաքվի գնահատմամբ՝ հաճախակի դարձած սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների կապակցությամբ։
Մասնավորապես, Բաքուն անընդունելի է որակել երկրի ներքին քաղաքական գործընթացներին հնարավոր միջամտություն պարունակող քննարկումները և ֆիզիկական բռնության կոչերը:
Ադրբեջանական կողմը Ռուսաստանից պահանջել է անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ռուսական մեդիադաշտում հակաադրբեջանական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:
Ադրբեջանի մամուլի խորհուրդն էլ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե ռուսական որոշ ԶԼՄ-ներում տարածվում են անպարկեշտ, վիրավորական նյութեր և սպառնալից բնույթի արտահայտություններ՝ ուղղված ադրբեջանական պետության, ժողովրդի, երկրի ղեկավարության և ականավոր գործիչների դեմ:
Աղբյուր՝ Hayastan.news
