Մոսկվայի կենտրոնում Թուրքիայի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել

Հրդեհ19:56 | նոյեմբերի 29, 2026Մոսկվայի կենտրոնում Թուրքիայի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մոսկվայի կենտրոնում՝ Ռոստովյան 7-րդ նրբանցքում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքում, հրդեհ է բռնկվել։ 1914 թվականին կառուցված պատմական շենքի երկրորդ հարկում՝ աշխատակիցների բնակության համար նախատեսված բնակարաններից մեկում, կահույք է այրվել։
MSK1.RU-ի հաղորդմամբ, շենքում գտնվող 20 մարդ ինքնուրույն դուրս է եկել։ Հրդեհի մակերեսը կազմել է մեկ քառակուսի մետր։
Մայրաքաղաքի ԱԻՆ վարչությունից հայտնել են, որ աշխատակիցների ժամանելու պահին հրդեհն արդեն մարված է եղել։ Նախնական տվյալներով, ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պատճառը պարզվում է։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
