Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել. Շրջակա միջավայրի նախարար

Հայաստան13:33 | նոյեմբերի 27, 2026Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել. Շրջակա միջավայրի նախարար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված Հայաստանի բարձր լեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Երկար տարիների ընթացքում առաջին անգամ, ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում, Գետիկ գետ ենք բաց թողել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ։
Մանրաձկներն աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան արտադրության գործարանում՝ Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված կարմրախայտի մայրական կազմից։
Ծրագիրը շարունակական է լինելու՝ տարեցտարի ընդլայնելով ինչպես մանրաձկների բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ դրանց քանակը։
Սա կարևոր քայլ է Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության վերականգնման, կարմրախայտի բնական պաշարների համալրման և մեր բնական ժառանգության պահպանության ուղղությամբ«Լ
Տեղադրություն
Թեմա
