Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը. Տիգրան Արզաքանցյան

Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը. Տիգրան Արզաքանցյան

Գիտություն11:28 | նոյեմբերի 26, 2026Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը. Տիգրան Արզաքանցյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը. Տիգրան Արզաքանցյան<!—>

]—>

Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանը:

«Ստանձնել եմ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։

1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։

Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։

Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։

Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»,- գրել է Արզաքանցյանը:

Այս լուրը NEWS.am—ի հետ զրույցում հաստատեցին Մերգելյան ինստիտուտից։

Թեմա

ԳիտությունՏեխնոլոգիա

Անձ

Տիգրան Արզաքանցյան