Եգիպտոսում ավտովթարի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 30 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ տուժել

Եգիպտոս23:44 | 25 նոյեմբերի, 2026Եգիպտոսում ավտովթարի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 30 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ տուժել
լսել հոդվածը նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եգիպտոսի Գիզայի նահանգի Իմբաբա քաղաքի Ալ-Վարակ շրջանում ավտովթարի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 30 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ տուժել, հայտնում է Cairo 24-ը՝ հղում անելով երկրի առողջապահության և բնակչության նախարարությանը։
Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է շտապօգնության 39 մեքենա։ Տուժածներին տեղափոխել են Զայեդի մասնագիտացված հիվանդանոց, Իմբաբայի կենտրոնական հիվանդանոց և Ալ-Վարակի կենտրոնական հիվանդանոց։
Եգիպտոսի առողջապահության նախարար Խալեդ Աբդել Ղաֆարը հանձնարարել է բարձրացնել նախարարության կենտրոնական ճգնաժամային կենտրոնի և պատահարի վայրի հարակից հիվանդանոցների պատրաստվածության մակարդակը։ Նա նաև իր տեղակալներ Մոհամմեդ Էլ-Թայեբին և Ամր Կանդիլին հանձնարարել է իրավիճակը գնահատելու համար այցելել պատահարի վայր և այն հիվանդանոցներ, ուր տեղափոխվում են տուժածները։
Նախարարությունը շարունակում է համակարգել գործողությունները համապատասխան գերատեսչությունների հետ և վերահսկել բժշկական օգնության տրամադրումը։ Գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
