Պուտինը վաղաժամկետ դադարեցրել է Մուրմանսկի մարզի նահանգապետ Չիբիսի լիազորությունները

Կոռուպցիոն Մեղադրանքներ23:52 | 25 նոյեմբերի, 2026Պուտինը վաղաժամկետ դադարեցրել է Մուրմանսկի մարզի նահանգապետ Չիբիսի լիազորությունները
լսել հոդվածը նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամկետ դադարեցրել է Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսի լիազորությունները։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում և Կրեմլի կայքում։
Նոյեմբերի 23-ին Չիբիսը ձերբակալվել է կոռուպցիոն հանցագործությունների կասկածանքով։ Քննության վարկածով՝ նրան վերագրվում է Ապատիտի — Կիրովսկ ճանապարհի վերանորոգման համար հատկացված ավելի քան 1 միլիարդ ռուբլու վատնում, ինչպես նաև ավելի քան 39 միլիոն ռուբլու հափշտակություն։ Բացի դրանից, նահանգապետը մեղադրվում է մուրմանսկցի գործարար Հովհաննես Շանկոյանից ընդհանուր առմամբ մոտ 20 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ։
Չորեքշաբթի Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը Չիբիսին կալանավորել է երկու ամսով։
Մուրմանսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մարզային կառավարության աշխատակազմի ղեկավար Նադեժդա Ակսյոնովան։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Կոռուպցիոն ՄեղադրանքներԿադրային փոփոխություններՔաղաքականություն
Տեղադրություն
