Արքայազն Ուիլյամի նստավայրից ճարմանդներ և ժամացույց են գողացել. ալբանացի երկու անօրինական ներգաղթյալ կալանավորվել է

Արքայազն Ուիլյամի նստավայրից ճարմանդներ և ժամացույց են գողացել. ալբանացի երկու անօրինական ներգաղթյալ կալանավորվել է

Ձերբակալություն00:23 | 26 նոյեմբերի, 2026Արքայազն Ուիլյամի նստավայրից ճարմանդներ և ժամացույց են գողացել. ալբանացի երկու անօրինական ներգաղթյալ կալանավորվել է
լսել հոդվածըGoogle նախընտրելի դարձնել

Արքայազն Ուիլյամի նստավայրից ճարմանդներ և ժամացույց են գողացել. ալբանացի երկու անօրինական ներգաղթյալ կալանավորվել է<!—>

]—>

Ալբանիայի երկու քաղաքացի մեղադրվում է գողության նպատակով Նորֆոլկ կոմսությունում արքայազն Ուիլյամի և արքայադուստր Քեյթի ամառանոցային նստավայր ներխուժելու մեջ, հայտնում է PA Media-ն։

Ըստ մեղադրանքի՝ նրանք ջրահեռացման խողովակով բարձրացել են Անմեր Հոլ առանձնատան հանդերձասենյակ և գողացել վեց զույգ ճարմանդ ու ժամացույց։

34-ամյա Միրգեն Դոկուն և 32-ամյա Արիլեն Նդոչին ալբաներենի թարգմանչի աջակցությամբ ներկայացել են Նորիջի մագիստրատական դատարան։ Նրանց մեղադրանք է առաջադրվել գողություն կատարելու մտադրությամբ բնակարան ներխուժելու և պահպանվող տարածք ապօրինի մուտք գործելու համար։

Նորֆոլկ կոմսության ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Դոկուն, որին ոստիկանությունը կապում է Լոնդոնի Քորթֆիլդ Գարդենս շրջանում գտնվող մի հասցեի հետ, սակայն որը, ինչպես պարզվել է դատարանում, մշտական կացարան չունի, և Նդոչին, որը նույնպես մշտական բնակության վայր չունի, ձերբակալվել են որոնողական գործողությունից հետո։ Ինչպես հայտնել են դատարանում, երրորդ կասկածյալը դեռ չի հայտնաբերվել։

Դատարանին հայտնել են, որ տղամարդիկ հայտնվել են կալվածքից հյուսիս գտնվող արահետում՝ առանց կոշիկների։ Ժամը 17։49-ին գործարկվել են շարժման տվիչները, մասնավորապես՝ ջերմոցի պատուհանի մոտ։ Շենքի ջրահեռացման խողովակի վրա հայտնաբերվել են քերծվածքների և շփման հետքերի նմանվող հետքեր։

Ըստ մեղադրանքի՝ տղամարդիկ հանդերձասենյակ են ներխուժել՝ խողովակով վեր բարձրանալով։ Ավելի ուշ Սանդրինգեմ կալվածքի որսորդական տնտեսության և բնապահպանական գործունեության կառավարիչ Դևիդ Հարիսոնը ջերմատեսիլ սարքի միջոցով նկատել է, թե ինչպես են երկու տղամարդ ցատկում կենդանի ցանկապատի վրայով և անհետանում անտառում։ Նա ծառայողական ամենագնացով հետևել է նրանց, սակայն չի կարողացել գտնել։

Դատարանում ներկայացված տվյալներով՝ ժամը 19։13-ի սահմաններում կասկածյալները դեն են նետել իրերը՝ ոտքով շարժվելով առանձնատնից հյուսիս ընկած անտառապատ տարածքով։ Ավելի ուշ երկուսն էլ ձերբակալվել են։ Որոնումների ընթացքում ոստիկանությունը ներգրավել է ծառայողական շներ, անօդաչու թռչող սարքեր և Ոստիկանության ազգային ավիացիոն ծառայության ուղղաթիռը։

Ենթադրաբար գողացված իրերի թվում եղել են ճարմանդներ, որոնք նկարագրվել են որպես «Էդինբուրգի դուքսի ճարմանդներ»։ Ընդ որում, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրանք, ենթադրաբար, չեն պատկանել Եղիսաբեթ II թագուհու հանգուցյալ ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին։ Գողոնի ընդհանուր արժեքը դեռ հայտնի չէ։

Դատավոր Մեթյու Բոունը կարգադրել է Դոկուին և Նդոչիին պահել կալանքի տակ։ Հաջորդ նիստը նշանակված է երկուշաբթի։ Դատարանին նաև հայտնել են, որ ներգաղթի ծառայությունները բավարարված չեն երկու մեղադրյալի կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններով։

Անմեր Հոլը տասը ննջասենյակով, գեորգյան ոճի աղյուսաշեն առանձնատուն է, որը Նորֆոլկի Սանդրինգեմ կալվածքի մասնավոր տարածքում է։ Եղիսաբեթ II թագուհին այն նվիրել է Ուիլյամին և Քեյթին նրանց հարսանիքից հետո։ Նստավայրն ունի մասնավոր լողավազան, արհեստական ծածկույթով թենիսի կորտ և ընդարձակ հարակից տարածք։

Քենսինգթոնյան պալատն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մեկնաբանում անվտանգությանն առնչվող հարցերը։

Հասանելի է

русский

Թեմա

ՁերբակալությունՀանցագործությունԳողություն

Տեղադրություն

Անգլիա

Անձ

Արքայազն Ուիլյամ