Գյուղի դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ

Գյուղի դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ

Արարատի մարզ13:00 | նոյեմբերի 25, 2026Գյուղի դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գյուղի դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ<!—>

]—>

Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը սեռական բնույթի գործողության ձևացում է կատարել նույն դասարանի մեկ այլ 11-ամյա աշակերտի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ և ծաղրել վերջինիս։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննչական բաժիններից մեկը։


Տեղադրություն

Արարատի մարզ

Թեմա

Երեխաների նկատմամբ սեռական բռնությունՊատահարներԴպրոց