Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ. Նիկուշոր Դան

Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ. Նիկուշոր Դան

Հայաստան15:57 | նոյեմբերի 24, 2026Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ. Նիկուշոր Դան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ. Նիկուշոր Դան<!—>

]—>

Ռումինիան աջակցում է ԵՄ անդամակցության հետ կապված Հայաստանի ջանքերին. Մենք աջակցել ենք և աջակցում ենք Արևմտյան Բալկանների, Մոլդովայի, Ուկրաինայի, ինչպես նաև, բնականաբար, Հայաստանի ջանքերին։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԵՄ անդամ դառնալու Հայաստանի ջանքերը։

«ԵՄ նշանակում է խաղաղության տարածք, բարգավաճման հնարավորություն։ Եթե գործնական առումով խոսենք, Ռումինիան ունի որոշակի փորձառություն՝ ԵՄ ինստիտուտներին անցում կատարող երկիր լինելու փորձառություն, ԵՄ օրենսդրությանն անցում կատարող երկիր լինելու փորձառություն, հետևաբար փորձում ենք աջակցել, մեր փորձը ներկայացնել մեր գործընկերներին, ինչպես, օրինակ, Մոլդովայում և Ուկրաինայում էին անում մեր փորձագետները։

Մենք ուրախ կլինենք նույնն անել նաև Հայաստանի պարագայում, որովհետև սա պարզապես բարի կամքի դրսևորում չէ, սա նաև բխում է Ռումինիայի ռազմավարական շահերից, որպեսզի այս բոլոր երկրները դառնան ԵՄ անդամ պետություններ»,– ասաց նա։


Տեղադրություն

ՀայաստանՌումինիա

Պատմություն

Եվրաինտեգրացիա

Անձ

Նիկուշոր Դան

Թեմա

Քաղաքականություն