Եվրոպան մտավախություն ունի փակ դռների հետևում Թրամփի, Պուտինի և Սիի պայմանավորվածությունների առնչությամբ. CNN

Եվրոպան մտավախություն ունի փակ դռների հետևում Թրամփի, Պուտինի և Սիի պայմանավորվածությունների առնչությամբ. CNN

Դիվանագիտություն00:40 | նոյեմբերի 18, 2026Եվրոպան մտավախություն ունի փակ դռների հետևում Թրամփի, Պուտինի և Սիի պայմանավորվածությունների առնչությամբ. CNN
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եվրոպան մտավախություն ունի փակ դռների հետևում Թրամփի, Պուտինի և Սիի պայմանավորվածությունների առնչությամբ. CNN<!—>

]—>

Չինաստանի Շենչժեն քաղաքում Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի առաջիկա հանդիպումը կարող է դիվանագիտական հաջողություն դառնալ Ռուսաստանի նախագահի համար և լրացուցիչ ռիսկեր ստեղծել Ուկրաինայի ու եվրոպական անվտանգության համար։ Բանակցությունների հստակ օրակարգը մնում է անհայտ, իսկ եվրոպացի պաշտոնյաների մտավախություններն առաջին հերթին կապված են երկու առաջնորդներին զիջումներ անելու՝ ամերիկացի առաջնորդի պատրաստակամության հետ, որոնց բարեհաճությունը, քննադատների կարծիքով, նա ձգտում է շահել, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Երեք առաջնորդների հանդիպումը, որոնց երկրներին բաժին է ընկնում աշխարհի միջուկային զինանոցի շուրջ 90%-ը, պետք է անդրադառնա միջուկային զենքի չտարածմանը և խաղաղության պահպանմանը։ Սակայն Թրամփն անսպասելիորեն հնարավոր թեմաների շարքում ներառել է Իրանը, Ուկրաինան, Nvidia ընկերությունը և նույնիսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հնարավորությունը։

Կիևի համար գլխավոր ռիսկը ոչ այնքան գագաթնաժողովի մասնակիցների հնարավոր հրապարակային հայտարարություններն են, որքան փակ դռների հետևում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները։ CNN-ի գնահատմամբ՝ Թրամփը կարող է ընդունել ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունների ռուսական մեկնաբանությունը, այնուհետև իրեն պարտավորված զգալ կատարելու Պուտինի և Սիի հետ կնքված համաձայնագիրը։

Եվրոպացի դիվանագետները թերահավատորեն են գնահատում հանդիպման հեռանկարները։ Պաշտոնյաներից մեկն այն անվանել է «Պուտինի երազանք», քանի որ Ռուսաստանի առաջնորդը հնարավորություն կստանա կրկին հանդես գալ համաշխարհային ասպարեզում՝ որպես համաշխարհային քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկը։ Եվրոպական իշխանությունների մեկ այլ ներկայացուցիչ հայտարարել է, որ դժվար է գագաթնաժողովից Եվրոպայի անվտանգության համար որևէ դրական արդյունք ակնկալել։

Վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմի գործողություններն արդեն իսկ անհանգստություն են առաջացրել Կիևում և եվրոպական մայրաքաղաքներում։

CNN-ի տվյալներով՝ Վաշինգտոնը պայմանավորվել է ռուսական դիզելային վառելիք գնելու շուրջ, ինչը, ինչպես նշում է լրատվամիջոցը, կարող է ավելացնել Կրեմլի ռազմական եկամուտները։ Բացի դրանից, խափանումներ են եղել հետախուզական տվյալների փոխանակման և Ուկրաինային Starshield-ի ծառայությունների տրամադրման հարցում, որոնք կարևոր են ռուսական հրթիռային հարվածներից պաշտպանվելու համար։

Լրացուցիչ մտահոգություններ են առաջացրել ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների գործողությունները։ Պուտինի հետ հանդիպումից հետո Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահին անվանել է «հումանիստ մարդ», իսկ Քուշները, CNN-ի գնահատմամբ, խաղաղ գործընթացը ներկայացրել է որպես բանակցություններ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության շուրջ։ Նման մոտեցումը կարող է համահունչ լինել Կրեմլի դիրքորոշմանը, որը փորձում է հակամարտության պատասխանատվությունը բարդել ՆԱՏՕ-ի վրա, թեև հենց Ռուսաստանն է 2022 թվականին սկսել լայնածավալ ներխուժումն Ուկրաինա։

Մոսկվայում բանակցություններից հետո Քուշները հայտարարել է, որ Պուտինը համաձայնել է Եվրոպայի մասնակցությանը եռակողմ խաղաղ բանակցություններին, սակայն Կրեմլը հերքել է այդ տեղեկությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտնել է, որ Քուշները, ըստ երևույթին, քննարկել է ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ՝ Դոնբասի մնացած մասից Կիևի հրաժարվելու դիմաց։

Միևնույն ժամանակ վաղաժամ կլիներ ակնկալել, որ Սի Ծինփինը հանդես կգա որպես անկողմնակալ միջնորդ։ Թեև Չինաստանը ձգտում է ամրապնդել իր միջազգային հեղինակությունը և, ինչպես նշում է CNN-ը, չի սկսել բացահայտ զինել Ռուսաստանին լայնածավալ ռազմական աջակցության հետ համադրելի ծավալներով, Պեկինին անհրաժեշտ է խուսափել Մոսկվայի պարտությունից։ Կարևոր դաշնակցի նվաստացումը կարող էր թուլացնել Չինաստանի դիրքերը ԱՄՆ-ի հետ դիմակայությունում։

Շենչժենի հանդիպումը դժվար թե հնարավոր լինի համեմատել 1945 թվականի Յալթայի համաժողովի հետ, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրները որոշում էին աշխարհի հետպատերազմյան կարգը։ Սակայն գագաթնաժողովի խորհրդանշական նշանակությունը կարող է էական լինել. Պուտինը հնարավորություն կստանա ցույց տալու, որ Ռուսաստանը մնում է աշխարհի առաջատար տերություններից մեկը, իսկ Սին՝ մյուս երկու մասնակիցների ֆոնին ներկայանալու որպես ավելի զուսպ և բանական առաջնորդ։

CNN-ի կարծիքով՝ ամենալուրջ սպառնալիքն այն է, որ Պուտինի վրա բավարար ճնշում չի գործադրվի՝ հրադադարի կամ կայուն խաղաղության հասնելու նպատակով։ Փոխարենը զիջումների հիմնական բեռը կարող է ընկնել Ուկրաինայի և եվրոպական երկրների վրա։ Դա Մոսկվային հնարավորություն կտա շարունակել Դոնբասում նոր տարածքներ գրավելու փորձերը և պատերազմը ձգձգել ևս մի քանի ամսով։

Ինչպես նշում է CNN-ը, Թրամփի նախագահության մնացած երկու տարիները կարող են հատկապես վտանգավոր լինել եվրոպական անվտանգության համար, եթե ամերիկյան վարչակազմը շարունակի Կրեմլի դիրքերի ամրապնդմանը նպաստող քաղաքականությունը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Անձ

Դոնալդ ԹրամփՎլադիմիր ՊուտինՍի Ծինփին

Աղբյուրը՝ NEWS.am