Նիդերլանդներում տղամարդը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ հոր սպանության համար, որի մարմինը սղոցել էր 238 մասի

Նիդերլանդներում տղամարդը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ հոր սպանության համար, որի մարմինը սղոցել էր 238 մասի

Դատարան00:55 | նոյեմբերի 18, 2026Նիդերլանդներում տղամարդը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ հոր սպանության համար, որի մարմինը սղոցել էր 238 մասի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Նիդերլանդներում տղամարդը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ հոր սպանության համար, որի մարմինը սղոցել էր 238 մասի<!—>

]—>

Նիդերլանդներում Հերհյուգովարդից 33-ամյա Թեյմեն Վ.-ն հոր սպանության համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Հոր մահից հետո որդին նրա մարմինը սղոցել է 238 մասի և աճյունը պահել երկու սառցախցիկում, հայտնում է NOS-ը։

Դատարանը միաժամանակ դատապարտյալին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել եղբորն ու քրոջը։

Մեղադրյալի 66-ամյա հայրն անհետացել էր 2021 թվականի փետրվարին։ Ոստիկանությունը ենթադրում էր, որ տղամարդը կարող էր ինքնասպան լինել կամ ֆինանսական խնդիրների պատճառով արտասահման մեկնել։ Որդին նույնպես պնդում էր նրա մեկնելու վարկածը։ Սկզբնական քննությունն արդյունք չէր տվել։ Անհետ կորածի աճյունը հայտնաբերվել է միայն 2024 թվականի վերջին այն տանը, որտեղ նա ապրում էր որդու հետ։

Թեյմեն Վ.-ի խոսքով՝ վերջին տարիներին իրենց հարաբերությունները խիստ լարված էին, իսկ վեճերը՝ մշտական։ Առճակատումը հասել էր գագաթնակետին, երբ որդին, իր պնդմամբ, նկատել էր, որ հայրն իր թեյի մեջ առնետի թույն է լցրել։

Երբ Թեյմենը մեղադրանք է ներկայացրել հորը, վերջինս, ըստ որդու վարկածի, դանակով հարձակվել է նրա վրա։ Դատարանում մեղադրյալը պնդել է, որ գործել է ինքնապաշտպանության նպատակով. նա արձանիկով հարվածել է հոր գլխին, ապա ոտքով հարվածել նրա պարանոցին։ Թեյմենի ասելով՝ հենց վերջին հարվածն է դարձել տղամարդու մահվան պատճառը։

Կատարվածից հետո որդին, իր պատմելով, խուճապի է մատնվել։ Նա հոր մարմինը սղոցել է 238 մասի և մի քանի տարի աճյունը պահել երկու սառցախցիկում ու իրեր պահելու տարայում։

Սակայն դատարանը մերժել է ինքնապաշտպանության մասին փաստարկը։ Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ հայրը մահացել է պարանոցի սեղմման հետևանքով առաջացած շնչահեղձությունից։ Դատարանը Թեյմեն Վ.-ին մեղավոր է ճանաչել առանց ծանրացնող որակյալ հանգամանքների սպանության, ինչպես նաև դիակը թաքցնելու համար։

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել մեղադրյալի սահմանափակ մեղսունակությունը։ Բացի 12 տարվա ազատազրկումից՝ նա պետք է եղբորն ու քրոջն ավելի քան 40 հազար եվրո վճարի՝ իբրև վնասի փոխհատուցում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԴատարանՀանցագործությունՍպանություն

Տեղադրություն

Նիդերլանդներ

Աղբյուրը՝ NEWS.am