Ռուսաստանի տարածքի խորքում Ուկրաինայի հարվածները չեն օգնում ավարտել պատերազմը. Պենտագոն
Պաշտպանություն00:10 | նոյեմբերի 18, 2026Ռուսաստանի տարածքի խորքում Ուկրաինայի հարվածները չեն օգնում ավարտել պատերազմը. Պենտագոն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
]—>
ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին հայտարարել է, որ առաջնագծում ուկրաինական զորքերին աջակցելը և միջին հեռահարության հարվածներ հասցնելը Ուկրաինայի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն են։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի տարածքի խորքում հասցված հարվածները չեն օգնել ո՛չ մոտեցնել պատերազմի ավարտը, ո՛չ էլ կասեցնել ռուսական ուժերի առաջխաղացումը, գրում է The Guardian-ը։
Դրա մասին Քոլբին հայտարարել է նոյեմբերի 17-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում։
Ամերիկացի պաշտոնյան դաշնակիցներին կոչ է արել կենտրոնանալ այն ռազմական միջոցների վրա, որոնք անմիջական արդյունք են տալիս մարտի դաշտում։ Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնն առաջնագծում ուկրաինական ուժերին աջակցելը և միջին հեռահարության հարվածները երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու ամենաարդյունավետ միջոցներն են։
Քոլբին միաժամանակ զգուշացրել է, որ տարածքի խորքում հասցվող հարվածները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ. քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են մեծացնել Ռուսաստանի բնակչության շրջանում պատերազմին աջակցությունը և էսկալացիայի դիմելու Կրեմլի պատրաստակամությունը։ Բացի դրանից, նրա գնահատմամբ՝ հեռահար հարվածների կիրառմամբ դիմակայությունում առավելությունը կարող է լինել Մոսկվայի կողմում։
Նույն հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել անհապաղ Կիևին փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածային անօդաչու թռչող սարքերով, թևավոր և բալիստիկ հրթիռներով հարձակվել ուկրաինական քաղաքների և ռազմավարական ենթակառուցվածքների վրա։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն իր հերթին զգուշացրել է, որ առաջիկա ձմեռն Ուկրաինայի համար կարող է ավելի ծանր լինել, քան նախորդները։ Նրա գնահատմամբ՝ էներգետիկ օբյեկտներին և ջրամատակարարման համակարգերին ռուսական հարվածները կարող են հումանիտար ճգնաժամերի հանգեցնել Կիևում, Օդեսայում և այլ խոշոր քաղաքներում։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
