Ամբոխից նետված տերողորմյան դիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի աչքին

Ամբոխից նետված տերողորմյան դիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի աչքին

Պատահարներ09:36 | նոյեմբերի 17, 2026Ամբոխից նետված տերողորմյան դիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի աչքին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ամբոխից նետված տերողորմյան դիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի աչքին<!—>

]—>

Հռոմի պապ Լևոն XIV-ի աչքին է դիպել տերողորմյան, որը ներկաներից մեկը նետել է նրա ուղղությամբ Պերուի մայրաքաղաք Լիմայով անցնելիս։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է The Telegraph թերթը։

«Երկուշաբթի՝ [նոյեմբերի 16-ին], Պերուի մայրաքաղաքով շրջելիս Հռոմի պապին է դիպել հավատացյալներից մեկի նետած տերողորմյան։ Առարկան դիպել է նրա աչքին», — ասվում է հրապարակման մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Կաթոլիկ եկեղեցու 71-ամյա առաջնորդը պապամոբիլով ուղևորվում էր Լաս Պալմաս ավիաբազա՝ իր հարավամերիկյան շրջագայության եզրափակիչ պատարագը մատուցելու, ճշտվում է տեքստում։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է քահանայապետն առարկայի հարվածից հետո ձեռքը տանում դեմքին և սկսում տրորել վնասված աչքը։

Լաս Պալմաս ավիաբազայում եզրափակիչ աստվածապաշտությանը հավաքվել է շուրջ մեկ միլիոն մարդ։ Ինչպես նշում է The Telegraph-ը, Լևոն XIV-ը նախկինում Պերուն անվանել է իր երկրորդ հայրենիքը. այնտեղ նա անցկացրել է կյանքի զգալի մասը և զբաղվել միսիոներական գործունեությամբ։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատահարներԿրոն

Տեղադրություն

Պերու

Անձ

Լևոն XIV պապ

Աղբյուրը՝ NEWS.am