Կոստա Ռիկայում 2003–ից ի վեր առաջին անգամ լրագրող են սպանել

Կոստա Ռիկայում 2003–ից ի վեր առաջին անգամ լրագրող են սպանել

Հանցագործություն09:06 | նոյեմբերի 17, 2026Կոստա Ռիկայում 2003–ից ի վեր առաջին անգամ լրագրող են սպանել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կոստա Ռիկայում 2003–ից ի վեր առաջին անգամ լրագրող են սպանել<!—>

]—>

Կոստա Ռիկայի Սանտո Դոմինգո դե Էրեդիա կանտոնում երկուշաբթի սպանվել է լրագրող և գրող Կամիլո Ռոդրիգեսը։ Սա երկրում լրագրողի առաջին սպանությունն է 2003 թվականից ի վեր, հայտնել է երկրի նախագահ Լաուրա Ֆերնանդեսը։

«Որպես հանրապետության նախագահ՝ ես ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել եմ աջակցել քննությանը, որպեսզի Կամիլոյի մարդասպանները պատժվեն», — հայտարարել է Ֆերնանդեսը՝ իր վարչակազմի սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձում։

Տեղական Costa Rica Hoy պարբերականի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15։00-ից հետո՝ ավտոմեքենաների տեխնիկական զննման կետի մոտ։ Զինված անձինք կտրել են Ռոդրիգեսի վարած կարմիր պիկապի ճանապարհը և մի քանի անգամ կրակել նրա վրա։ Լրագրողը տեղում մահացել է։

Նախագահը դատապարտել է «վախկոտ սպանությունը»՝ այն անվանելով խոսքի ազատության վրա բիծ՝ անկախ Ռոդրիգեսի հրապարակումների բովանդակությունից, և ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին։

Ռոդրիգեսն իր առցանց հարթակներն ու սոցիալական ցանցերն օգտագործում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման և կոռուպցիայի ենթադրյալ դեպքերի մասին հրապարակային հայտարարություններ անելու համար, այդ թվում՝ նշում էր այն մարդկանց անունները, որոնց կապում էր կազմակերպված հանցավորության հետ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նա նախկինում հայտնել էր իր հասցեին հնչած սպառնալիքների մասին։

Մինչ այս Կոստա Ռիկայում լրագրողի վերջին սպանությունը տեղի էր ունեցել 2003 թվականին, երբ մոտոցիկլետով երկու տղամարդ կրակ էին բացել լրագրող Իվանիա Մորայի վրա։ Նա մահացել էր հիվանդանոց տանող ճանապարհին, իսկ նրա սպանության գործը մինչ օրս բացահայտված չէ։

Հասանելի է

русский

Թեմա

ՀանցագործությունՍպանությունՄամուլի ազատություն

Աղբյուրը՝ NEWS.am