Ազգային ժողովն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել

Տնտեսություն09:55 | նոյեմբերի 17, 2026Ազգային ժողովն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երևանում այսօր՝ նոյեմբերի 17-ին մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան։ Օրակարգում ընդհանուր առմամբ 13 հարց է։ Դրանք բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։
Դրանց թվում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը և այլն։
Հասանելի է
Թեմա
Իրադարձություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
