ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Մայամիի G20-ի գագաթնաժողովին ռուսաստանյան պատվիրակություն ձևավորելու մասին

Քաղաքականություն09:15 | նոյեմբերի 15, 2026ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Մայամիի G20-ի գագաթնաժողովին ռուսաստանյան պատվիրակություն ձևավորելու մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանը սկսել է դեկտեմբերի 14–15-ին Մայամիում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցող պատվիրակության ձևավորումը։ РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է G20-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։
Ըստ նրա, Մոսկվան ակտիվորեն նախապատրաստվում է առաջիկա միջոցառմանը։ Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարի անունը պաշտոնապես ավելի ուշ կհայտարարվի։
Գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության հարցը դեռ բաց է մնում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի այցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Իրադարձություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
