ԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել Ուկրաինային

Քաղաքականություն14:08 | նոյեմբերի 14, 2026ԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել Ուկրաինային
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Թոմ Քոթոնը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ Ռուսաստանի հետ հետագա բանակցություններն անիմաստ են։ Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրներից իրենց իսկ սահմաններից զորքերը հետ քաշելու Մոսկվայի պահանջը վկայում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության հասնելու լուրջ մտադրություններ չունի։
«ՆԱՏՕ-ի զորքերը հետ քաշելու ՌԴ-ի պայմանն անհեթեթ է։ Պուտինը հերթական անգամ ապացուցեց, որ մտադիր չէ խաղաղության հասնել բանակցությունների միջոցով։ Այս փուլում հետագա բանակցությունները ֆարս են։ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ չի կարող հաղթել։ Մենք պետք է օգնենք Ուկրաինային դա ապացուցել նրան», — գրել է Քոթոնը X սոցիալական ցանցում։
Սենատորի հայտարարությունը հնչել է այն հաղորդումների ֆոնին, ըստ որոնց՝ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ընթացքում Մոսկվան կրկին լայնածավալ պահանջներ է առաջ քաշել՝ կապված եվրոպական անվտանգության ճարտարապետության և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հետ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՔաղաքականությունՈւկրաինայի պատերազմ
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
