Չինաստանը և ԱՄՆ-ը Վաշինգտոնում կայացած բանակցություններում քննարկել են ռազմական ճգնաժամերի կանխումը

Չինաստան19:06 | նոյեմբերի 14, 2026Չինաստանը և ԱՄՆ-ը Վաշինգտոնում կայացած բանակցություններում քննարկել են ռազմական ճգնաժամերի կանխումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Չինաստանը և ԱՄՆ-ը շարունակում են համակարգել տարբեր մակարդակներում իրենց զինված ուժերի միջև շփումները։ Այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չեն Սին՝ մեկնաբանելով երկու երկրների զինվորականների վերջին բանակցությունները և ԱՄՆ պաշտպանության նախարարի ու Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության հրամանատարի՝ Չինաստան հնարավոր այցի մասին հաղորդագրությունները, հայտնել է «Սինհուան»։
Չեն Սիի խոսքով՝ նոյեմբերի 2–3-ը Վաշինգտոնում կայացել է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հաղորդակցության և ճգնաժամային իրավիճակների կանխման աշխատանքային խմբի չորրորդ նիստը։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև փոխգործակցության ամրապնդման, թյուրըմբռնումների կանխման և իրավիճակի սխալ գնահատման ռիսկի նվազեցման միջոցները։
«Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերի միջև կայուն, առողջ և ամուր հարաբերությունների ձևավորումը համապատասխանում է երկու կողմերի ընդհանուր շահերին և միջազգային հանրության ակնկալիքներին», — հայտարարել է Չեն Սին։
Նա նաև ընդգծել է, որ Պեկինը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների զինվորականների միջև ռազմավարական փոխգործակցությանը։
Չինաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ համատեղ կկատարի պետությունների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները, կընդլայնի հաղորդակցությունն ու երկխոսությունը և պատշաճ կերպով կկարգավորի տարաձայնությունները։
Նրա խոսքով՝ դա թույլ կտա դրական ներդրում ունենալ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական ու կայուն ռազմավարական հարաբերությունների ձևավորման գործում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նոյեմբերի 19-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի, ԱՄՆ և Ռուսաստանի առաջնորդների առաջիկա հանդիպման մասին։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն միջուկային զինանոցների կրճատումն ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՉինաստանԴիվանագիտությունՌազմականՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
