Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Հայաստան18:38 | նոյեմբերի 14, 2026Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում<!—>

]—>

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի 27 լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում, որոնք արժե այցելել 2027 թվականին՝ հեղինակավոր Condé Nast Traveller Middle East ամսագրի համաձայն։

Պարբերականն ամենամյա վարկանիշը կազմում է իր հեղինակների, զբոսաշրջության մասնագետների և տարբեր երկրների խմբագիրների մասնակցությամբ։ Ուղղություններն ընտրելիս թիմն ուսումնասիրում է զբոսաշրջային նոր հնարավորություններն ու միտումները՝ գնահատելով, թե ինչպես և ինչու են փոխվում ճանապարհորդների նախասիրությունները։

2027 թվականի ցանկում ներկայացված են ինչպես հայտնի զբոսաշրջային կենտրոններ, այնպես էլ ուղղություններ, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ տեղի մշակույթին ու ավանդույթներին՝ զանգվածային զբոսաշրջությունից հեռու։ Դրանց թվում են եգիպտական Լուքսորը, չինական Շանհայը, Ջամայկան, Դանիան և արգենտինական Պատագոնիան։

Լուքսորն ուշադրություն է գրավում Նեղոսով նավարկության նոր երթուղիների և 2027 թվականի օգոստոսին սպասվող արևի խավարման շնորհիվ։ Շանհայն իր հերթին ամրապնդում է մշակութային կենտրոնի իր դիրքերը. նոյեմբերին այնտեղ կանցկացվի Շանհայի բիենալեն, իսկ Արևմտյան Բունդ թաղամասում բացվում են նոր պատկերասրահներ, և բացմանն է պատրաստվում Snøhetta ճարտարապետական բյուրոյի նախագծած Մեծ օպերային թատրոնը։

Ջամայկան, որը վերականգնում է զբոսաշրջային ենթակառուցվածքները «Մելիսա» ավերիչ փոթորկից հետո, կրկին ճանապարհորդներ է ընդունում։ Վարկանիշի հեղինակների կարծիքով՝ զբոսաշրջությունը կարող է դառնալ կղզու վերականգնման մի մասը։

Ընտրանիում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն ուղղություններին, որոնք թույլ են տալիս դանդաղեցնել ճանապարհորդության տեմպը և ավելի խորությամբ ծանոթանալ տեղի մշակույթին։ Որպես օրինակ՝ ամսագիրը նշել է Հայաստանում նոր քայլարշավային երթուղիները և Կուկի կղզիների միջև առագաստանավով ճանապարհորդությունները։

Հեղինակները նաև նշել են զբոսաշրջային նախասիրությունների փոփոխությունը. հայտնի ռեստորանների փոխարեն, որտեղ դժվար է սեղան ամրագրել, ճանապարհորդներն ավելի ու ավելի հաճախ նախընտրում են ավանդական խոհանոցն ու տեղական արտադրանքը։ Եվրոպայում ամառային մարդաշատությունից խուսափելու ձգտումն իր հերթին մեծացնում է հետաքրքրությունն ավելի զով ուղղությունների նկատմամբ, այդ թվում՝ Դանիայի առափնյա շրջանների և արգենտինական Պատագոնիայի սառցային երթուղիների։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

Տուրիզմ

Աղբյուրը՝ NEWS.am