Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար. «Փաստինֆո»

Փոխհատուցում19:09 | նոյեմբերի 14, 2026Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար. «Փաստինֆո»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։
Գրիգորյանը հայցադիմումում պահանջել էր նաև 8 մլն դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի առաջացած վնասի փոխհատուցում։ Այդ հայցադիմումը չի բավարարվել։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։
Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդման իրականացումը, որը թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ապօրինի է արձանագրվել, գործը՝ կարճվել։ Վճռաբեկ դատարանը, սակայն, բեկանել է որոշումները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, ոը մեղադրվում էր իբրև օժանդակության մեջ։ Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի անմեղությունը։
Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բողոքարկվել է թե Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ, ըստ այդմ, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
Հասանելի է
Թեմա
ՓոխհատուցումԴատարանի որոշումԴատական համակարգՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
