Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը

Էներգետիկա23:34 | նոյեմբերի 13, 2026Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են անում ավելի խնայողաբար սպառել գազը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց հետո գազավերամշակման ձեռնարկությունների վնասման պայմաններում, հայտարարել է երկրի նավթի նախարարի պարտականությունները կատարող Համիդ Բովարդը։
«Գործընկերների ջանքերի շնորհիվ գազամատակարարումը շարունակվում է անխափան, սակայն ժողովրդին խնդրում եմ ցուրտ օրերին գազն ավելի խնայողաբար սպառել»,- X սոցիալական ցանցում գրել է իրանցի պաշտոնյան։
Նա նշել է, որ այցելել է Իրանի հարավում գտնվող Ասալույեի արդյունաբերական գոտի, որը հարվածների է ենթարկվել փետրվարի 28-ին սկսված՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում, և ծանոթացել գազավերամշակման ձեռնարկությունների վերականգնման ընթացքին, ինչպես նաև այցելել է «Հարավային Պարս» հանքավայրի ծովային գազային հարթակներից մեկը, որտեղ վերջերս հրդեհ էր բռնկվել։
Հասանելի է
Պատմություն
ԷներգետիկաԻսրայել-Իրան հակամարտություն
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
