Ճապոնիայի ֆինանսների նախարարությունն առաջարկում է ռազմական ծախսերը կրճատել 30%-ով. Reuters

Ճապոնիա22:48 | նոյեմբերի 13, 2026Ճապոնիայի ֆինանսների նախարարությունն առաջարկում է ռազմական ծախսերը կրճատել 30%-ով. Reuters
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բյուջետային սահմանափակումների պատճառով Ճապոնիան հնարավոր է զգալիորեն կրճատի առաջիկա հինգ տարիների համար նախատեսված ռազմական ծախսերը։ Դրա մասին, հղում անելով աղբյուրներին, գրում է Reuters-ը։
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է պաշտպանության համար հատկացնել 50–60 տրիլիոն իեն, ինչը զգալիորեն պակաս է այն 80 տրիլիոն իենից, որը պաշտպանության նախարարությունն ու իշխող կուսակցությունը պահանջում են ռազմական հզորության լայնածավալ ավելացման համար։
Բյուջեի նման կրճատումը կարող է հանգեցնել սպառազինության գնումների ծրագրերի լուրջ վերանայման։ Մասնավորապես, կրճատման՝ ընդհուպ մինչև կիսով չափ նվազեցման վտանգի տակ կարող են հայտնվել հրթիռների և ավիացիոն տեխնիկայի, դրանց թվում՝ F-35 կործանիչների գնումները։
Ֆինանսավորման առաջարկվող մակարդակի պայմաններում Ճապոնիան վտանգում է չիրագործել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու իր ռազմավարական նպատակը։ Կառավարությունը մինչև տարեվերջ պետք է ընդունի պաշտպանական ոլորտի թարմացված փաստաթղթերը, որոնք կսահմանեն բանակի արդիականացման իրական հնարավորությունները։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
ՌազմականՌազմական բյուջեՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
